Տավուշում 60 նոր աշխատատեղ կստեղծվի։ Այս մասին գործադիրի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Կառավարությունը հաստատեց Տավուշում գարեջրի գործարան ստեղծելու մասին որոշումը, որի համար կներդրվի 650 մլն դրամ։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...